Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Հստակ ու անկեղծ կողմնորոշվելու ժամանակը

Հստակ ու անկեղծ կողմնորոշվելու ժամանակը
09.02.2026 | 13:39

Ժողովուրդն այլևս չի հավատում կեղծ ընդդիմադիրների խոստումներին, ժողովուրդն ընդդիմությունից միասնության ու անկեղծության հավատ ներշնչող կոնկրետ քայլեր ու գործողություններ է պահանջում։

Ժողովրդի հայացքն ուղղված է ընդդիմությանը` ակնկալելով միասնություն ու անկեղծ առաջնորդություն։ Ժողովուրդը նման է նժույգի և համարժեք դրսևորում է իրեն հաշվի առնելով, թե ով է նստած իր թամբին։ Ընդդիմության ներկայիս կեցվացքն էլ իշխանափոխության տպավորություն չի թողնում, այլ ընդամենը մի քանի մանդատ ունենալու պայքար է ենթադրում։

Ժամանակն է, որ քաղաքական դաշտում ընդդիմադիրները հստակ ու անկեղծ կողմնորոշվեն, և այդ մասին հայտարարություն տարածեն` միանգամայն արդարացի, ճիշտ ժամանակին և կարևոր այդպիսի կոչով դիմեց

Փետրվաիր 7֊ին Անի պլազայում «Միասին» հասարակական֊ քաղաքական դաշինքի կազմակերպած կոնֆերանսում «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Ժողովուրդը պետք է իմանա, թե ով ով է, ժողովուրդը հոգնել է կեղծ ընդդիմադիրներց, խաբված լինելուց, հինգ տարի անձրևին, արևին ու ցրտին փողոցներն աննպատակ չափչելուց, Ժողովուրդը մերժում է իշխանություններին, պատրաստ է պայքարի, ժողովուրդը հիմա կարիք ունի անկեղծ ու արժանապատիվ առաջնորդության։

Ով է հասկանում մեր ընդդիմությունից, ինչպես լԼեռ Կամսարը կասեր.

«Ինչպե՜ս իսկույն կփոխեն մեզ մոտ մարդիկ իրենց սկզբունքները։

Երեկու դաշնակ կպառկեն` առտու բոլշևիկ կզարթեն։ Այն ատելությամբ, որով ատում են Հայաստանի կուսակցությունները իրար, եթե թշնամու դեմ դուրս գային, նրանց դեմ ոչ թուրք, ոչ պարսիկ, ոչ բոլշևիկ կդիմանային»։ Անկեղծության, սիրո ու համերաշխության պակասի պատճառով նաև կորցրեցինք Արցախը, Հայաստանից տարածքներ ու հայտնվեցինք այս խայտառակ ու անելանելի վիճակում։

Ընդդիմության անկեղծ ու պատասխանատու պահվածքի դեպքում էլ կային բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները իշխանափոխություն իրականացնելու և հետևապես` երկրի կործանումը կասեցնելու համար։

Ընդիմության այս վիճակն էլ պայմանավորված է նրանով, որ ընդդիմադիր ինստիտուտն այդպես էլ չկայացավ Հայաստանում։

Եվ քանի որ այս ընտրությունները սովորական չեն լինելու, երկու կողմերի համար էլ ճակատագրական են լինելու, հետևապես ընդդիմությունը չունի սխալվելու իրավունք, ժողովուրդն էլ այլևս չի հավատալու կեղծ խոստումների։ Ժողովուրդն այլևս հավատալու է վստահություն ու հավատ ներշնչող կոնկրետ գործողություններին։ Ժողովուրդը պետք է իմանա, թե Աստված մի արարցե պարտության դեպքում ինչ ուժեր են կրելու երկրի կործանման ծանր բեռը և ումից պետք է հաշիվ պահանջի։

Հրանտ Բագրատյանը հարցը դրեց շատ կոնկրետ և կարծում եմ՝ իրական ազգային ընդդիմադիրները պետք է նստեն մեկ սեղանի շուրջ և տարածեն հայտարարություն միավորվելու և մեկ օրակարգի շուրջ միասնաբար գործելու մասին, ինչին կհաջորդեն նախընտրական գործընթացները համակարգող շտաբի ձևավորումը, նախընտրական գործողությունների համատեղ մարտավարության մշակումն ու հուշագրի ստորագրումը։ Այս ամենն անշուշտ չի ենթադրում մեկ ցուցակով գնալ ընտրության, որն անշուշտ հնարավոր ու արդյունավետ չէ։

Միանական նախընտրական շտաբի ստեղծումը ենթադրում է գործողությունների, ձևաչափի, նախընտրական քարոզարշավի համաձանեցված փոխգործակցություն և մարտավարության մշակում, ինչը թուլ կտա տեղեկատվության, փորձի փոխանակում և համատեղ ուժերով փողոցային ակցիաների կազմակերպում և ընտրությունների ընթացքում ընտրախախտումների նկատմամբ վերահսկողության իրականացում։ Պետք է նկատի ունենալ, որ առանց հայության միասնության, առանց իրական ազգային ուժերի համախմբման, առանց լուրջ կազմակերպչական աշխատանքներ տանելու անհնարին է լինելու իշխանափոխության իրականացումը, իշխանություններն ու իրենց սատարող անգլոսաքսոնաթրքական ուժերն այդքան հեշտ չեն զիջելու։ Պետք է նկատի ունենալ, որ երկու կողմի համար էլ ընտրություններում զոհասեղանին դրված է լինելու ամենաթանկը․ ժողովրդի համար՝ հայրենիքն ու գաղթական դառնալու սարսափը, իսկ իշխանության համար` ազատությունն ու ունեցվացքը։

Ամենաթանկի համար պայքարն էլ կարող է ամենաանողոք ձևով լինել և լինել անկախատեսելի զարգացումներով հղի, ինչը ենթադրում է, որ ամենայն լրջությամբ պետք է նախապատրաստվել բոլոր սցենարներին։

Ընդդիմության հաղթանակի գլխավոր հաղթաթուղթը նախընտրական ցուցակներում իրական ազգային էլիտայի ներգրավումը կարող է լինել։ Իսկ ամերիկացի ձեռնարկատեր, 1985 թվականին Forbes ամսագրի կողմից աշխարհի ամենահարուստ մարդ ճանաչված Սեմ ՈՒոլթոնն էլ գտնում էր, որ «փողն ու հիմարությունը տալիս են ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունները»:

Այն ուժերը, որոնք չեն համաձայնվի համագործակցության ու միավորման, ժողովրդի կողմից կդիտվեն որպես իշխանությունների շահերն սպասարկող ու երկրի կործանմանն անմիջականորոն մասնակից` կեղծ ընդդիմություն։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ